ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միջոցառումներ
Միջոցառումներ
Խոհանոց
Խոհանոց
Առանձնահատկություններ
Առանձնահատկություններ
Ինչպե՞ս է այն սկսվել
Ինչպե՞ս է այն սկսվել
Իջեք ներքև կամ սեղմեք ցանկալի բաժնի վրա
Միջոցառումներ

Միջոցառումներ

Միջոցառումներն այգի ռեստորանում անմոռանալի են լինում՝ ինքնատիպ միջավայրի և ջերմ մթնոլորտի շնորհիվ: Փայտե բացօթյա տնակները, փակ տաղավարը, բացօթյա հանդիսությունների սրահը, որը կարող է հյուրընկալել ավելի քան 300 հյուրերի: «Ծիրանի» այգի-ռեստորանի ծիրանենիներով շրջագծված կիսաբացօթյա սրահն հիանալի վայր է ինքնատիպ, հայկականությամբ պարուրված հարսանեկան միջոցառումների համար: Մեզ մոտ հիշարժան և ջերմությամբ լեցուն են անցնում նաև տարեդարձերը, կնունքները, ընտանեկան և ընկերական հավաքույթները: Այգի-ռեստորանը հարմար է նաև երեխաների համար, որոնց համար կառուցվել է տարատեսակ զվարճախաղերով համալրված մանկական խաղահրապարակ:

Միջոցառումներ
Խոհանոց
Առանձնահատկություններ

Առանձնահատկություններ

«Ծիրանի» այգի-ռետորանը գտնվում է ընդարձակ ծիրանի այգում, որտեղ և գտնվում են 61  փայտե բացօթյա տնակները, 10 փակ տաղավարները և իր տեսակի մեջ միակ կիսաբացօթյա հանդիսությունների սրահը, որը կարող է հյուրընկալել ավելի քան 300 հյուրերի: Այստեղ կա նաև երեխաների համար հատուկ խաղային գոտի: Տարվա յուրաքանչյուր եղանակ մեր այգի-ռեստորանը յուրովի է գեղեցկացնում, բնությանը հատուկ գույներով, այնպես որ մեզ այցելելը հետաքրքիր է տարվա յուրաքանչյուր եղանակի:

Առանձնահատկություններ

Ինչպե՞ս է այն սկսվել

«Ծիրանի» ռեստորանների ընտանիքի հիմնադիրը հիրավի ընտանիքի պապն էր, ով յուրաքանչյուր հայ ընտանիքում հանդիսանում է ավանդույթների պահպանողը և փոխանցողը: Ազգային խոհանոցի պահպանումը և այն  մարդկանց հրամցնելը կարևորելով՝ նա իր ընտանիքում ձևավորեց մի ավանդույթ, որն արդեն փոխանցվում է մի քանի սերունդ: Այդ ավանդույթների շարունակականության արդյունքում էլ ծնվեց «Ծիրանի» այգի-ռեսորանը: Պատմությունը սա է. Ծառուկ պապի ընտանիքին պատկանող ծիրանենիների այգի ուներ, որին ցանկանում էր թարմ շունչ հաղորդել: Նա բնության այդ հրաշքը մարդկանց  հաղորդակից դարձնելու իր տարբերակը ընտրեց և որոշեց համատեղել այգին ու այգում հաց ճաշակելու գաղափարը և 2012 թ. «Ծիրանի» այգի-ռեստորանը բացեց իր հյուրընկալ դռները:

 
Ինչպե՞ս է այն սկսվել